«Խետաֆեի» գլխավոր մարզիչ Պեպե Բորդալասը մեկնաբանել է Մեյսոն Գրինվուդի պայմանագիրը։
«Ակնհայտ է, որ մենք կարող ենք միայն քննարկել ֆուտբոլը: Ինչ վերաբերում է մնացած հարցերին, ապա կարծում եմ, որ ժողովուրդն ու պատկան մարմիններն արեցին այն, ինչ պետք է անեին։ Նա ամենաբարձր մակարդակի խաղացող է, որը «Խետաֆե» է գալիս մեծ հույսերով։
Մենք պատրաստվում ենք օգնել նրան վերադառնալ իր լավագույն մակարդակին»,- մարզչի խոսքերն է փոխանցում BBC-ն։
Հարձակվողն իսպանական ակումբում վարձավճարով հանդես կգա մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։
Հիշեցնենք, որ 21-ամյա Գրինվուդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: