«Այաքսի» տնօրեն Սվեն Միսլինտատը խոսել է Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի ձախողման մասին։
«Խոսքը նրա որակների մասին չէր, այլ նրա, որ նա խաղում է Ռուսաստանում։
Սպերցյանը կարող էր մեծ ուժեղացում լինել մեզ համար։ Դրանում, կարծես, ոչ ոք չի կասկածում: «Այաքսի» համար նա կարող է խաղալ նույն դերը, ինչ Կևին դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում»: Սա յուրահատուկ խաղացող է: Շուկայում նման մեկին նույն գումարով չես գտնի։
Մենք ունենք տնօրենների խորհուրդ, ղեկավարություն, տեխնիկական հանձնաժողով։ Մենք սա միասին քննարկել ենք։ «Այաքսի» որոշումն ամենակարևորն էր, և դա այնպիսին էր, որ այս խաղացողից պետք է հրաժարվել»,- ասել է Միսլինտատը De Telegraaf-ին տված հարցազրույցում։
Օգոստոսի սկզբին տեղեկություններ հայտնվեցին, որ «Այաքսի» դիտորդ խորհուրդը դեմ է Սպերցյանի գնմանը, որը «անբարոյականություն» է համարում ռուսական ակումբի հետ բիզնես վարելը։