«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է «Արսենալի» դեմ խաղի մասին։
«Մենք արժանի էինք հաղթանակի, բայց միշտ չէ, որ դու ստանում ես այն, ինչին արժանի ես:
Ես տեսնում եմ, որ մենք շատ մեծ դրական ուղի ենք սկսել «Վուլվզի» խաղից։ Այսօր թիմ տեսանք։ Ուրախ եմ, որ այսպես ելույթ ունեցանք:
Մենք լավ խաղացինք, առաջընթաց գրանցեցինք, հավատարիմ մնացինք ծրագրին և հիմա հավատում ենք, որ այսպես գործելու դեպքում կհաղթենք հաջորդ խաղերում։
«Արսենալի» երկրորդ գոլը չէր կարելի հաշվել։ Մաքուր խախտում կար»,- նշել է Տեն Հագը։