«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Ա Սերիայի 3-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի» դեմ սպասվող խաղի մասին։
«Մենք վճռական ենք տրամադրված մրցաշրջանի այս հատվածում։ Մեզ մեկ այլ ուժեղ մրցակից է սպասվում։ Խաղիցխաղ պետք է պահպանենք նույն ոգին։
Թիմի նոր անդամները կատարել են աշխատանքը։ Բայց մենք կորցրեցինք իրենց լավ դրսևորած կարևոր խաղացողների, ուստի փոփոխություններն անխուսափելի էին, բայց նորեկները կարող են ոչ պակաս կարևոր դեր խաղալ»,- մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։
Հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 3-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20։30-ին։