Սեպտեմբերի 2-ին «Բարնլին» հյուրընկալել էր «Տոտենհեմին» Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խաղում։ Խաղն ավարտվեց «Տոտենհեմի» 5-2 հաշվով հաղթանակով։
Սոն Հին Մինն այս խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ։
Հարավակորեացին հեղինակեց իր 106-րդ գոլը Պրեմիեր լիգայում։ Այս ցուցանիշով Սոնն առաջ անցավ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուից (103)։