ՌՊԼ-ի 7-րդ տուրում «Նիժնի Նովգորոդը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Ռուբինին»։
28-րդ րոպեին իր թիմի երկրորդ գնդակը խփեց հայ կիսապաշտպան Էդգար Սևիկյանը՝ դառնալով շատ գեղեցիկ գոլի հեղինակ։ Հյուրերի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։
Այս հաղթանակից հետո «Նիժնի Նովգորոդը» 10 միավորով 6-րդն է։