50 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 1-ին, «Արարատը» «Հրազդան» մարզադաշտում խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Կայրաթի» նկատմամբ:
«Նախորդ չորս հանդիպումներում չհաղթելու հետևանքով «Արարատը» կորցրել էր առաջատարի իր դիրքը և մեկ միավորով հետ էր մնացել Կիևի «Դինամոյից», որին նախորդ տուրում պարտվել էր 1:3 հաշվով:
Այս խաղում «Արարատը» հանդիպեց դժվար մրցակցության: «Կայրաթի» մարզիչն էր Արտյոմ Ֆալյանը, որը մեծ ներդրում ուներ «Արարատի» կայացման գործում: Սակայն աստիճանաբար «Արարատը» կարողացավ հաղթահարել այդ դիմադրությունը և չորս անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը»,- երևանյան թիմի մամուլի քարտուղարությունն է ներկայացնում հանդիպման մանրամասնեը։
«Կիևի «Դինամոն» այս տուրում սայթաքեց՝ պարտություն կրելով Մոսկվայի «Սպարտակից», ինչը հնարավորություն տվեց երևանցիներին կրկին բարձրանալ առաջին հորիզոնական»:
Երևան. Հրազդան մարզադաշտ. 1 սեպտեմբերի. 40 000 հանդիսատես: Տուր 21
«Արարատ» — «Կայրաթ» (Ալմա-Աթա) 4:0 (2:0):
«Արարատ»՝ Ալյոշա Աբրահամյան, Սուրեն Մարտիրոսյան, Արմեն Սարգսյան, Ալեքսանդր Կովալենկո, Նորայր Մեսրոպյան, Արկադի Անդրեասյան (Սերգեյ Պողոսյան, 61), Սերգեյ Բոնդարենկո, Լևոն Իշտոյան, Էդուարդ Մարկարով, Հովհաննես Զանազանյան, Նիկոլայ Ղազարյան (Նազար Պետրոսյան, 65):
Գոլեր՝ 1:0 Սերգեյ Բոնդարենկո (26), 2:0 Լևոն Իշտոյան (43), 3:0 Էդուարդ Մարկարով (55), 4:0 Լևոն Իշտոյան (65):