«Ուրարտուն» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակում հյուրընկալվել է «Վեստ Արմենիայի» կողմից և 5-2 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ։
Հանդիպումը կայացել է Ջունիոր Սպորտ մարզադաշտում։
Հատկանշական է, որ խաղի հաշիվը բացել են տանտերերը։ Արդեն 3-րդ րոպեին «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստ Սարգիս Մեթոյանն է գրավել տանտերերի դարպասն ու առաջ մղել իր թիմին։ Երկրորդ կեսի մեկնարկում Լեոն Սաբուան անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու հավասարեցրել հաշիվը, այնուետև ռուս հարձակվող Թեմուր Ջիկիան 20 րոպեում երեք գոլ հեղինակեց՝ աչքի ընկնելով հանդիպման 71-րդ, 87-րդ և 90+1 րոպեներին։ «Ուրարտուի» կազմում ևս մեկ գոլ հեղինակել է Արտյոմ Մաքսիմենկոն՝ 90+7-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11 մետրանոցն ու ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։
Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» իր միավորների թիվը հասցրել է 13 -ի և հավասարվել առաջատար «Ալաշկերտին»։ ՀՊԼ նորեկ «Վեստ Արմենիայի» համար սա 6-րդ անընդմեջ պարտությունն էր։