«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը տեղափոխվել է «Չելսի»։
21-ամյա անգլիացի կիսապաշտպանը լոնդոնցիների հետ պայմանագիր է կնքել 7+1 սխեմայով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» «Սիթիին» կվճարի 40+5 միլիոն ֆունտ ստերլինգ։
Պալմերն իր կարիերայի ընթացքում Պրեմիեր լիգայում անցկացրել է 2 խաղ։
Ընդհանուր առմամբ, նա «Մանչեսթեր Սիթիի» կազմում խաղացել է 41 անգամ, խփել 6 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում։