«Լեսթերի» հարձակվող Պաթսոն Դական կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա զամբիացուն ցանկանում է ձեռք բերել «Միլանը»: Խաղացողը ցանկանում է հեռանալ անգլիական ակումբից, որն այս մրցաշրջանում խաղում է Չեմպիոնշիփում։
Անցած մրցաշրջանում Դական անցկացրել է 36 խաղ՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։