«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլօստ Ուիլֆրեդ Էզան տեղափոխվում է ավստրիական «ՍՎ Ռիեդ»: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել ֆուտբոլիստի տեղափոխության հարցում:
Էզան «Արարատ-Արմենիա» էր տեղափոխվել 2021թ ամռանը ու մեր թիմի կազմում անցկացրած 3 մրցաշրջաններում մասնակցել 77 հանդիպման, իսկ իր նորամուտի խաղում աչքի է ընկել գոլով: