ID Bank ՀՊԼ 6-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվել էր «Շիրակին» և 3-2 հաշվով հաղթանակ տարավ։
7-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Կուտալիան, իսկ 54-ին Տրաորեն հավասարեցրեց այն։ 63-րդ րոպեին Պոբուլիչն առաջ մղեց գյումրեցիներին, սակայն այս անգամ էլ հաշիվը հավասարեցրեց Խուրցիձեն 67-րդ րոպեին։ Հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին Կուտալիան դուբլ ձևակերպեց՝ հաղթանակ պարգևելով հյուրերին։
Այս խաղից հետո «Ալաշկերտը» 13 միավորով բարձրացավ 1-ին հորիզոնական, իսկ «Շիրակը» 3 միավորով 9-րդն է։