«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը կարող է կարիերան շարունակել այլ ակումբում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա մարոկկացու համար կպայքարի «Նապոլին»: Ֆուտբոլիստը հայտնվել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում:
Անցած մրցաշրջանում Ամրաբատը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։