Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի շրջանակում առաջնության նորեկ «Շեֆիլդ Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել էր ԱՊԼ-ի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-2 հաշվով։
Առաջին գոլն այս խաղում խփեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որի համար այս գնդակը երրորդն էր ընթացիկ մրցաշրջանում։ Տանտերերի կազմում հաշիվը հավասարեցրեց Բոգլեն, սակայն խաղավարտին մոտ Ռոդրիի գոլը հյուրերին երեք միավոր պարգևեց։
«Մանչեսթեր Սիթին» հաղթել է առաջնության մեկնարկային երեք խաղերում և 9 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Շեֆիլդ Յունայթեդը» դեռ միավոր չի վաստակել։