ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին մոտ է «Ալ Արաբի» տեղափոխվելուն, հայտնում է FootMercato-ն:
Կատարը ներկայացնող ակումբը համաձայնեցրել է ՊՍԺ-ի հետ տրանսֆերի պայմանները։ Այժմ ակումբը բանակցություններ է վարում անձամբ 30-ամյա իտալացու հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը Վերատիին ասել է, որ նա կարող է նոր ակումբ փնտրել։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը ոչ մի հանդիպում չի անցկացրել թիմի կազմում։
Վերատին ՊՍԺ-ում է 2012 թվականից։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: