ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրի խաղում «Լանսի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1)։
«Ինձ դուր եկավ, թե ինչպես զարգացան իրադարձությունները հանդիպման ընթացքում: Բայց ֆուտբոլը լի է անակնկալներով։ Մենք ցուցադրեցինք Չեմպիոնների լիգայի մակարդակի խաղ։ Իմ խաղացողները խիզախ են եղել մի թիմի դեմ, որը լավ է պաշտպանվում: Մենք շատ հնարավորություններ ստեղծեցինք»,- Էնրիկեի խոսքն է մեջբերել RMC Sport-ը։
ՊՍԺ-ն առաջին հաղթանակը տարավ այս մրցաշրջանում և 5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը։ «Լանսը» 15-րդ տեղում է (1 միավոր)։