Իսպանիայի Լա լիգայի 3-րդ տուրի տնային խաղում «Գրանադան» հաղթել է «Մալյորկային» (3:2):
Տանտերերի կազմում խփած գնդակներով աչքի են ընկել Միգել Անխելը, Բրայան Սարագոսան և Մուրտո Ուզունին, որն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը։ «Մալյորկայի» կազմում գոլեր են հեղինակել Աբդոն Պրատսը և Սամուել Կոստան: Հյուրերի հարձակվող Վեդատ Մուրիկին էլ չի կարողացել անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը՝ 1։0 հաշվի ժամանակ։
«Գրանադան» վաստակել է 3 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնական։ «Մալյորկան»1 միավորով 16-րդն է։