«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է 2021 թվականին Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումների հիմնադրամի կողմից ակումբը գնելուց հետո «Նյուքասլում» տեղի ունեցած փոփոխությունների մասին։
«Իհարկե, ես սպասում էի, որ նրանց գալուց հետո թիմն ավելի լավը կլինի: Բայց միևնույն ժամանակ ոչ ոք չգիտեր, թե ինչ է լինելու հետո։ Նրանք խելահեղ գործարքներ չեն կատարում, չնայած մարդիկ հավանաբար կարծում էին, որ դա ավելի շատ նման կլինի «Չելսիի» տրանսֆերային քաղաքականությանը:
Նրանք ձեռք բերեցին այնպիսի ֆանտաստիկ խաղացողների, ինչպիսիք են Իսակը, Բոտմանը, Գիմարայեշը, Ուիլլոկը։ Սրանք իսկապես խելացի գործարքներ են: Հետո այս տարի նրանք գնեցին Տոնալիին և Բարնսին։
Միևնույն ժամանակ, նրանք իրենց հայտացուցակում դեռևս ունեն անցյալ թիմից խաղացողներ՝ օրինակ՝ Ալմիրոն, Լոնգստաֆ և Շեր: Նրանք նախկինում էլ էին խաղացողներ գնել, բայց հին «Նյուքասլը» կարո՞ղ էր անել այն, ինչ հիմա անում է: Հավանաբար՝ ոչ։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրանց աշխատանքին»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։