Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ժերոմ Ռոտենը քննադատել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիին։
«Այս ֆուտբոլիստն արժանի չէր նոր պայմանագրի։ Ակումբը սխալվեց՝ երկարաձգելով նրա հետ պայմանագիրը։ Այժմ ՊՍԺ-ն ստիպված կլինի ուղղել դա` ստիպելով նրան հեռանալ:
Ինչու՞ թիմում պահել ֆուտբոլիստին, ով հանդիպումների 60 տոկոսն է անցկացնում ու 60-րդ րոպեին հոգնում է»,- ասել է Ժերոմը RMC Sport-ին։
30-ամյա իտալացին փարիզյան գրանդում հանդես է գալիս 2012 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։