Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում «Սելտայի» նկատմամբ տարած հաղթանակը (1-0).
«Հարձակման գիծն արդեն ձևավորված է։ Արդյունքներն ինքնին խոսում են՝ առանց Կարիմի և Վինիի մենք վեց գոլ խփեցինք։ Սա նշանակում է, որ մենք ունենք ռեսուրսներ։
Մտածում էի Բրահիմին մեկնարկային կազմում ընդգրկելու մասին, բայց նախընտրեցի պահպանել հավասարակշռությունը, որպեսզի վերջնամասում խուսափեմ անակնկալներից։
Մենք կարողանում ենք հաղթել առանց Կուրտուայի, Միլիտաուի, Կարիմի և Վինիի։ Սա նշանակում է, որ խաղային ծրագիրը լավ է աշխատում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։