Կիսապաշտպան Խոակին Կորեան բուժզննում անցնելուց հետո դարձել է «Մարսելի» խաղացող, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Ինտերի» 29-ամյա կիսապաշտպանը այս մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա ֆրանսիական ակումբում:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն գրել է, որ գործարքի արժեքը կազմել է 2 միլիոն եվրո։ Միևնույն ժամանակ, «Մարսելը» պարտավոր կլինի գնել Կորեայի ամբողջական տրանսֆերը 10 միլիոն եվրոյով, եթե ֆրանսիական ակումբը մրցաշրջանի ավարտին Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճի։
Անցած մրցաշրջանում Կորեան բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում «Ինտերի» կազմում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Արգենտինայի հավաքականի կազմում նա 20 հանդիպում է անցկացրել: