«Բավարիան» հայտարարել է Թել Ավիվի «Մաքաբիի» և Իսրայելի hավաքականի դարպասապահ Դանիել Պերեցի տրանսֆերը ձեռք բերելու մասին։
23-ամյա դարպասապահը մյունխենյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի ամառ։
Ըստ Transfermarkt-ի՝ ֆուտբոլիստի տրանսֆերը գերմանական ակումբին արժեցել է 5 մլն եվրո։
Անցած մրցաշրջանում Պերեցը բոլոր մրցաշարերում «Մաքաբիի» կազմում անցկացրել է 45 հանդիպում, որից 25-ում Դանիելին հաջողվել է անառիկ պահել դարպասը։