Դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը։
«Ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Հուսով եմ, որ առաջիկա տարիներին մենք կկարողանանք շատ գավաթներ նվաճել։ Իհարկե, ես ցանկանում եմ առավելագույնս լինել բարձունքում՝ այս ամենին հասնելու համար»,- խաղացողի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Դարպասապահը կատալոնական թիմում խաղում է 2014 թվականից։ Այս ընթացքում 31-ամյա գերմանացին անցկացրել է 379 պաշտոնական հանդիպում, որոնցում բաց է թողել 368 գոլ։