«Ֆիորենտինայի» գործադիր տնօրեն Ջո Բարոնեն արձագանքել է այն լուրերին, թե հարձակվող Նիկոլաս Գոնսալեսը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Բրենթֆորդ»:
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել «Բրենթֆորդին», նրանք ևս մեկ առաջարկ են ուղարկել Նիկոյի համար, բայց նա չի հեռանա ակումբից։
Նա մեզ համար առանցքային խաղացող է։ Նա չի վաճառվում և հասանելի չի լինի տրանսֆերային շուկայում»,- Բարոնեի խոսքն է մեջբերում Sky Sports-ը: