«Բետիսի» հարձակվող Բորխա Իգլեսիասը հայտարարել է, որ կհրաժարվի Իսպանիայի հավաքականում խաղալուց, եթե Լուիս Ռուբիալեսը մնա Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահի պաշտոնում։
«Իսպանիայի հավաքականում խաղալը իմ կարիերայի ընթացքում տեղի ունեցած ամենամեծ իրադարձություններից մեկն է: Չգիտեմ՝ նորից կստանա՞մ այս հնարավորությունը, բայց որոշել եմ չվերադառնալ հավաքական, քանի դեռ իրավիճակը չի փոխվել, քանի դեռ նման արարքներն անպատիժ են մնում»,- գրել է Իգլեսիասը սոցցանցի իր էջում։
2023 թվականի կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչից հետո մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ Իսպանիայի կանանց հավաքականը հաղթեց Անգլիայի հավաքականին (1։0), Ռուբիալեսը, բռնելով ֆուտբոլիստ Ջենիֆեր Հերմոսոյի գլուխը, համբուրեց նրա շուրթերը։ Ավելի ուշ Հերմոսոն հայտարարել էր, որ իրեն դուր չի եկել Ռուբիալեսի համբույրը։