Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) ղեկավար Լուիս Ռուբիալեսը չի պատրաստվում հրաժարական տալ կանանց աշխարհի առաջնությունում համբույրի հետ կապված սկանդալի պատճառով։
«Ժամանակն է բարձրաձայնելու: Ես սխալվել եմ, և հիմա հարմար պահը չէր նման ժեստի համար։ Բայց մի՞թե դա այդքան լուրջ է, որ ես պետք է հեռանամ։ Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ։ Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, չեմ պատրաստվում․․․ Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ․․․ Ի՞նչ եմ ես անելու։ Պայքարելու եմ մինչև վերջ»,- Ռուբիալեսի խոսքն է մեջբերել Marca-ն։
#ÚltimaHora ‼️ Luis Rubiales no dimitirá como presidente de la RFEF:
🗨️ “No voy a dimitir, no voy a dimitir”. pic.twitter.com/VsHwl1T0mA
— Relevo (@relevo) August 25, 2023
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել 45-ամյա Ռուբիալեսի նկատմամբ։
2023 թվականի կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչից հետո մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ Իսպանիայի կանանց հավաքականը հաղթեց Անգլիայի հավաքականին (1։0), Ռուբիալեսը, բռնելով ֆուտբոլիստ Ջենիֆեր Հերմոսոյի գլուխը, համբուրեց նրա շուրթերը։ Ավելի ուշ Հերմոսոն հայտարարել էր, որ իրեն դուր չի եկել Ռուբիալեսի համբույրը։