«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ԱՊԼ-ի 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը (0-2):
«Մենք լավ էինք խաղում։ Մի փոքր չէր հերիքում վճռականությունը գրոհի եզրափակիչ փուլում։ Այդ առումով երկրորդ կեսը ավելի լավն էր, քան առաջինը։
Մենք խաղում էինք մեր ֆուտբոլը, իսկ մրցակիցը ուղղակի սպասում էր մեր սխալներին։ Ցավոք մենք գոլ բաց թողեցինք»,-Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ սա «Մանչեսթեր Սիթիի» յոթերորդ պարտությունն էր ԱՊԼ-ում ընթացիկ մրցաշրջանում։