Աշխարհի երրորդ ռակետ, 29-ամյա ամերիկացի թենիսիստուհի Ջեսիկա Պեգուլան խոսել է ԱՄՆ գլխավոր թենիսիստուհու իր կարգավիճակի մասին։
«Ես ընդունում եմ դա։ Իմ գագաթնակետին հասել եմ հասուն տարիքում, թեև միշտ զուսպ եմ եղել՝ սոցցանցերում շատ ակտիվ չեմ եղել։ Ես ինձ այնքան էլ հայտնի չեմ համարում։ Ես չեմ մտածում այս ճնշման մասին։ Բայց հիմա կարևոր է գնահատել այն ամենը, ինչ գալիս է իմ կյանք, քանի որ ես արդեն 20 տարեկան չեմ։ »,- Պեգուլայի խոսքերն է մեջբերում Vogue-ը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի US Open-ի առաջին տուրում Պեգուլան կխաղա Իտալիայի ներկայացուցիչ Կամիլա Ջորջիի հետ։ Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 9-ը Նյու Յորքում կանցկացվի US Open-ի կանանց մրցաշարը։ Մրցաշարի գործող չեմպիոնը լեհ Իգա Շվյոնտեկն է։