Այսօր՝ օգոստոսի 25-ին, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Խոակին Կորեան բուժզննում կանցնի «Մարսել» տեղափոխվելու համար, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբ կտեղափոխվի վարձավճարով, իսկ նրա ամբողջական տրանսֆերը գնելու կետը կակտիվանա, եթե «Մարսելը» 2024/2025 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունք ստանա։
Արգենտինացու հետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Խոակինը տարեկան կվաստակի 3 միլիոն եվրո։ Տրանսֆերի արժեքը կկազմի 12 միլիոն եվրո:
29-ամյա Կորեան «Ինտերում» հանդես է եկել վերջին երկու մրցաշրջաններում: