«Սամպդորիան» հայտարարել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Նոա Լեմինայի՝ իտալական ակումբ տեղափոխվելու մասին:
Իտալական ակումբը 18-ամյա ֆրանսիացուն վարձակալել է՝ առանց ամբողջական տրանսֆերը գնելու պայմանով։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ Նա դեռ չի խաղացել փարիզյան թիմի հիմնական կազմում։
Նոան «Վուվերհեմփթոնի» կիսապաշտպան Մարիո Լեմինայի եղբայրն է։