Սաուդյան Արաբիայի առաջնության 3-րդ տուրի խաղում «Ալ Իթիհադը» հյուրընկալվելիս հաղթեց «Ալ Ռիադին» (4-0):
Հանդիպման առաջին գոլը խփեց 2022/23 մրցաշրջանի «Ոսկե գնդակի» մրցանակակիր Կարիմ Բենզեման։
Սա Բենզեմայի առաջին գոլն էր ընթացիկ մրցաշրջանում։
Դուբլի հեղինակ դարձավ Աբդերազակ Համդալան: Եվս մեկ գնդակ Բենզեմայի օգնությամբ խփեց Սալեհ Ալ-Ամրին: