«Մոնակոն» մոտ է «Արսենալի» հետ համաձայնությանը՝ հարձակվող Ֆոլարին Բալոգունի տրանսֆերի հարցում։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, ֆրանսիական ակումբը շուտով ֆուտբոլիստի տրանսֆերի համար պաշտոնական առաջարկ կանի լոնդոնցիներին:
«Արսենալը» իր ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Բալոգունը վարձավճարով հանդես է եկել «Ռեյմսում» և 37 հանդիպումներում խփել է 21 գոլ: