«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի կիսապաշտպան Մաքսիմո Պերոնեն մրցաշրջանը կանցկացնի Լա լիգայում։
Ֆուտբոլիստին վարձակալել է իսպանական «Լաս Պալմասը»:
Պայմանագիրը նախատեսված է 2023/24 մրցաշրջանի համար և չի ներառում ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք կամ պարտավորություն. արգենտինացին «Մանչեսթեր Սիթի» կվերադառնա 2024 թվականի հունիսին:
Պերոնեին «Ման․Սիթին» ձեռք է բերել «Վելես Սարսֆիլդից» 2023 թվականի հունվարին՝ 11 միլիոն եվրոյով: «Քաղաքաբնակների» հիմնական թիմի կազմում Պերոնեն 2 խաղ է անցկացնել։