Սաուդյան Արաբիայի առաջնությունը հայտնվել է աշխարհի թոփ 10 ամենաթանկ լիգաների շարքում։
Transfermarkt-ի տվյալներով՝ 18 ակումբների ընդհանուր թիմային արժեքը գերազանցել է 1 միլիարդ եվրոյի նշագիծը և այժմ կազմում է 1,02 միլիարդ եվրո:
Այս ցուցանիշը Հոլանդիայի առաջնությունից բարձր է (1,01 մլրդ)։
Թոփ 5 ամենաթանկ առաջնություններն են՝
Լիգա 1 (3,48 մլրդ),
Բունդեսլիգա (4,14),
Սերիա Ա (4,52),
Լա Լիգա (4,67)
Անգլիայի Պրեմիեր լիգան (10,4):