Կատարի շեյխ Ջասիմը մոտ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նոր սեփականատեր դառնալուն։
Շեյխը մտադիր է մինչև հոկտեմբերի կեսերն ավարտել 6 միլիարդ ֆունտ ստեռլինգով ակումբը գնելու գործընթացը, հայտնում է The Sun-ը:
Կատարի թագավորական ընտանիքը առաջ է անցել բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆից, ով պատրաստ էր թույլ տալ, որ Գլեյզերների ընտանիքը պահի ակումբի մասնաբաժինը:
Գլեյզերների ընտանիքի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» վաճառքի մասին հայտարարությունը կարող է արվել արդեն հաջորդ ամիս։