«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուն վարձակալական հիմունքներով ընթացիկ մրցաշրջանը կանցկացնի «Բարսելոնայում», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Ըստ աղբյուրի՝ կողմերը գրեթե համաձայնության են եկել, մնում է համաձայնեցնել վերջին մանրամասները։ Վարձակալության պայմանագիրը կնքվելու է մեկ տարով՝ լրիվ տրանսֆերը գնելու հնարավորությամբ։ Բուժզննում անցկացնելու օրը դեռ նշանակված չէ։
2022/23 մրցաշրջանի երկրորդ կեսը Կանսելուն վարձավճարով անցկացրել է «Բավարիայում»։ 29-ամյա պաշտպանը մյունխենցիների կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։