Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն մեկնաբանել է կիսապաշտպան Արսեն Զախարյանի տեղափոխությունը «Ռեալ Սոսիեդադ»։
«Իսպանիայի առաջնությունը լավ տարբերակ է երիտասարդ խաղացողի համար: Զախարյանը մեծ ակումբ է ընտրել կարիերան զարգացնելու համար։ Կարո՞ղ է Արսենն իր նորամուտը եվրոպական ֆուտբոլում նշել այնքան վառ, որքան Խվիչա Կվարացխելիան: Նա տվյալներ ունի, որպեսզի կարողանա դա անել։ Նա կարող է Իսպանիայում խաղալ այնքան լավ, որքան Խվիչան Իտալիայում»,- Կապելոյի խոսքն է մեջբերում РБ Спорт-ը։
Օգոստոսի 19-ին «Ռեալ Սոսիեդադը» հայտարարել էր Զախարյանի տեղափոխության մասին։ Իսպանական ակումբը 20-ամյա ռուս խաղացողի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը։