«Անդերլեխտի» մամուլի ծառայությունը հայտարարել է «Սևիլիայի» կիսապաշտպան Թոմաս Դիլեյնին վարձակալելու մասին։ Պայմանագիրը նախատեսված է ընթացիկ մրցաշրջանի համար։
Ֆուտբոլիստը 2021 թվականի օգոստոսից է հանդես գալիս իսպանական ակումբում, որտեղ տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիայից»։ Ընդհանուր առմամբ, դանիացին «Սևիլիայի» կազմում անցկացրել է 48 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։
Ֆուտբոլիստը հունվարի վերջից վարձավճարով հանդես էր գալիս «Հոֆենհայմում»: