«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին Դե Բրույնեն նվերներ է մատուցել իր բոլոր թիմակիցներին։
Ինչպես հայտնում է ESPN-ը, բելգիացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին պլատինե iPhone հեռախոսներ է նվիրել: Նշվում է, որ այս կերպ Դե Բրույնեն որոշել է շնորհավորել թիմին նախորդ մրցաշրջանում անգլիական թիմի «թրեբլի» կապակցությամբ: «Մանչեսթեր Սիթին» նախորդ մրցաշրջանի արդյունքներով նվաճեց Անգլիայի և Չեմպիոնների լիգայի գավաթները, ինչպես նաև դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանում Քևին Դե Բրույնեն անցկացրել է 32 հանդիպում, դարձել 7 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Բելգիացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: Transfermarkt առցանց պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: