«Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերգը կարող է այս ամառ վարձավճարով հանդես գալ այլ թիմում, հայտնում է լրագրող Մայք Վերվեջան։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Ինքը՝ խաղացողը, պատրաստ է հեռանալ «Բավարիայից» նույնիսկ մշտական հիմունքներով։ Նա թիմում իր համար հեռանկարներ չի տեսնում։ Հոլանդացին ցանկանում է կայուն խաղային պրակտիկա ստանալ։
Անցած մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը ընդամենը մի քանի անգամ է եղել թիմի մեկնարկային կազմում։