«Լիվերպուլը» կբողոքարկի կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիսթերի ստացած կարմիր քարտը Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Բորնմութի» դեմ խաղում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Արգենտինացի կիսապաշտպանը ուղիղ կարմիր քարտ ստացավ «Էնֆիլդում» իր նորամուտի խաղում՝ Ռայան Քրիստիի նկատմամբ 58-րդ րոպեին կանոնները խախտելու համար: Ուղիղ կարմիր քարտ ստանալու համար Մաքալիսթերը պետք է բաց թողնի հաջորդ 3 խաղերը՝ «Նյուքասլի»», «Ասթոն Վիլլայի» և «Վուլվզի» հետ:
Կարևոր է նշել, որ FA-ն կարող է երկարաձգել Մաքալիսթերի որակազրկումը, եթե չբավարարի «Լիվերպուլի» բողոքարկումը: