ՊՍԺ-ն երկրորդ առաջարկն է պատրաստել Ռանդալ Կոլո-Մուանիի տրանսֆերի համար։
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, ֆրանսիական ակումբն «Այնտրախտին» նոր առաջարկ կանի՝ 70 մլն եվրո + բոնուսների դիմաց ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։ ՊՍԺ-ի 65 միլիոն եվրոյի առաջին առաջարկը՝ ներառյալ բոնուսները, ավելի վաղ մերժվել էր։
Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» ցանկանում է 80-90 միլիոն եվրո ստանալ ֆուտբոլիստի համար։
Նշվում է, որ ՊՍԺ-ն արդեն պայմանավորվել է Կոլո-Մուանիի հետ։ Այժմ ակումբին մնում է համաձայնության գալ «Այնտրախտի» հետ։
Բունդեսլիգայի 1-ին տուրի «Այնտրախտ»-«Դարմշտադտ» (1:0) խաղում ֆրանսիացին դարձել է հաղթական գոլի հեղինակ։