«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտնել է, որ Ալեքսիս Սանչեսը ցանկանում է վերադառնալ թիմ։
«Այո, Սանչեսն իսկապես ցանկանում է վերադառնալ։ Նա մեզ հստակ հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ «Ինտեր»»,- Մարոտայի խոսքն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ալեքսիս Սանչեսը «Ինտերում» խաղացել է 2019-2022 թվականներին։ Նա թիմի հետ հաղթել է Իտալիայի առաջնությունը, ինչպես նաև երկրի գավաթն ու սուպերգավաթը։ Հարձակվողը «Ինտերի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 109 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ:
2022/23 մրցաշրջանում 34-ամյա չիլիացին «Մարսելի» կազմում անցկացրել է 44 հանդիպում և դարձել 18 գոլի հեղինակ։ Այս պահին խաղացողը գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։