Օգոստոսի 20-ին «Յուվենտուսը» Ա Սերիայի առաջին տուրի խաղում 3:0 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»:
Այս հաղթանակը Մասիմիլիանո Ալեգրիի համար 250-րդն էր թուրինյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։ Սա «Յուվենտուսի» պատմության երկրորդ լավագույն ցուցանիշն է։
Ավելի շատ հաղթանակ «Յուվեի» գլխավոր մարզչի պաշտոնում տարել է միայն Ջովանի Տրապատոնին (319): Երրորդ տեղում Մարչելո Լիպին է (227):