«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղում «Տոտենհեմից» կրած պարտության (0:2) մասին։
«Ոչ, չեմ կարծում, որ նրանք մեզնից լավն էին: Մենք շատ լավ սկսեցինք խաղը ու լավ պահեր ստեղծեցինք։ Ցավոք, մեզ չհաջողվեց գոլ խփել, և կարծում եմ, որ դա առանցքային եղավ։ Եթե մենք գոլ խփեինք առաջին խաղակեսում, ապա լրիվ այլ խաղ կլիներ»,- Օնանի խոսքն է մեջբերում BBC-ն:
Երկու տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում է։ Հաջորդ խաղում թիմը սեփական հարկի տակ կմրցի «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ։