Իսպանական «Բարսելոնայի» մամուլի պատասխանատու Չեմի Տերեսը հայտնել է, որ թիմի գլխավոր մարզիչ Չավին տեսաուղերձ է ձայնագրել ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանին՝ չունենալով նրան թիմ ներգրավելու որևէ նպատակ։
«Դա հաղորդագրություն էր, որով խաղացողին խնդրում էին ուղղակի գալ «Բարսելոնա» և պարզապես դիտել մարզումը: Այդքանը, ոչ ավելին»,- Տերեսի խոսքերն է փոխանցում Sport24-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեսանյութ էր հայտնվել, որում Չավին հույս էր հայտնել, որ Զախարյանին ապագայում կտեսնի «Բարսելոնայում»։ Օրեր առաջ հայտնի դարձավ կիսապաշտպանի՝ Մոսկվայի «Դինամոյից» իսպանական մեկ այլ ակումբ՝ «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխության մասին։ Զախարյանի պայմանագիրը նոր թիմի հետ նախատեսված է վեց տարով։
Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում «Դինամոյի» կազմում անցկացրել է հինգ հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։