Պեպ Գվարդիոլան «Նյուքասլի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1-0) նշել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների բնավորությունը։
«Ոչ մի խոսք չի կարող փոխանցել իմ երախտագիտությունը մեր ֆուտբոլիստների ցուցադրած խաղի համար։ Այն իսկապես լավն էր:
Սա երկրորդ հանդիպումն է, բայց մենք կենտրոնացած ենք՝ չնայած այն ամենին, ինչին հասել ենք անցած մրցաշրջանում։ Մենք խոսեցինք մտածելակերպի մասին։ Մեր հաղթանակների պատճառը մեր մտածելակերպն է, և մենք դա նորից ապացուցեցինք։
Ֆիլ Ֆոդենն իսկական ֆուտբոլիստ է, ով կարող է խաղալ բազմաթիվ դիրքերում։ Նա իրական սպառնալիք է մրցակիցների համար։ Ես շատ գոհ եմ նրանից, թե ինչպես է նա իրեն պահում ուրիշների հանդեպ։ Եվ նրա բնավորությունը միշտ տեսանելի է. սա է գլխավորը»,- մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչին BBC-ն: