«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն ամփոփել է Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Ալմերիայի» դեմ հանդիպումը (3-1).
«Ինձ դուր եկավ թիմի պայքարը: Մենք շարունակեցինք լավ խաղալ, ոչ ոք խուճապի չմատնվեց բաց թողնված գոլից հետո։
Ես հաճախ էի հեռուստացույցով դիտում, թե ինչպես է Մադրիդի «Ռեալը» փրկում խաղը հանդիպման ժամանակ։ Հիշում եմ՝ մտածում էի. «Նրանք չեն կարող դա անել»: Բայց դա նրանց հաջողվում էր։ Հիմա ես այստեղ եմ և ինքս եմ դա զգում: Ուրախ եմ գոլ խփելու և թիմին օգնելու համար, բայց ես պետք է աշխատեմ իմ խաղի բոլոր ասպեկտների վրա:
Ես տասն անգամ ավելի լավն եմ, քան նախորդ մրցաշրջանում: Ես շատ հարմար եմ ինձ զգում այս խաղացողների հետ և ամեն օր սովորում եմ։ Այստեղ մակարդակն այնքան բարձր է, որ ես սպունգի պես կլանում եմ այն ամենը, ինչ անում են իմ թիմակիցները։ Այդ իսկ պատճառով ես այդքան լավ սկսեցի այս մրցաշրջանը»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
20-ամյա անգլիացին «Ռեալի» կազմում երկու հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում՝ դառնալով երեք գոլի և գոլային փոխանցման հեղինակ: