ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հաստատել է, որ հարձակվող Կիլիան Մբապեն վերադարձել է թիմի կազմ:
«Կիլիանը հիանալի մարզավիճակում է, ցանկություններով լի, նա ճիշտ վերաբերմունք ունի: Շատ ուրախ եմ, որ ունեմ նման համաշխարհային մակարդակի խաղացող»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:
Մբապեի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Նախկինում հարձակվողը հեռացվել էր ՊՍԺ-ից մինչմրցաշրջանային հավաքին ընդառաջ: