«Աստոն Վիլլայի» նորեկ Նիկոլո Ձանիոլոն բացատրել է, թե ինչու է համաձայնել տեղափոխվել անգլիական թիմ:
«Ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Երբ Մոնչին զանգահարեց ինձ, ես չէի համբերում, որ հայտնվեմ այստեղ և անհամբեր սպասում էի այս հիանալի ակումբում այս մարզաշապիկով խաղալու իմ առաջին րոպեներին:
«Աստոն Վիլան» Անգլիայի և Պրեմիեր լիգայի լավագույն թիմերից մեկն է: Ցանկանում եմ խաղալ և ցույց տալ իմ որակները։ Ունայ Էմերին աշխարհի մեծագույն մարզիչներից մեկն է։
Պրեմիեր լիգան աշխարհի ամենակարեւոր առաջնությունն է։ Երբ երիտասարդ էի, երազում էի, որ մի օր կխաղամ Պրեմիեր լիգայում։ Հիմա ես այստեղ եմ և չեմ կարող սպասել, թե երբ եմ խաղադաշտ դուրս գալու»,- Ձանիոլոյի խոսքերն է մեջբերում «Աստոն Վիլայի» մամուլի ծառայությունը:
Անգլիական ակումբը 24-ամյա իտալացուն վարձակալել է «Գալաթասարայից» մինչև 2024 թվականի ամառ։